Վրաստանի հետ սահմանի Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Sutnik Georgia-ն՝ Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով։
Նախարարությունը պարզաբանել է, որ Վրաստանում եղանակային պայմանները վատթարացել են, հետևաբար հնարավոր չէ անվտանգ երթևեկություն ապահովել ճանապարհին։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







