Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ

Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է Էր Ռիադ։ Այս մասին  ТАСС -ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել է Իրանի նախագահի վարչակազմի քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամմադ Ջամշիդին։

«Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը, ողջունելով երկու եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիրը Ռաիսիի նախագահին ուղղված նամակում, նրան պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը», — Ջամշիդիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Նրա տեղեկություններով՝ հանրապետության նախագահն ընդունել է Սաուդյան միապետի հրավերը։

Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանատների աշխատանքի վերսկսման մասին: Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր Պեկինում բանակցություններ են վարել, որոնց արդյունքում պատրաստվել է եռակողմ հայտարարություն։

Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին 2015-ի մարտին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողության մեկնարկով Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման դեմ: 2016-ի հունվարին այն բանից հետո, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհադում նրա հյուպատոսությունը ենթարկվեցին ցուցարարների հարձակմանը, որոնք վրդովված էին Ռիադում շիա հայտնի քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժից, թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+