Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:33

Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել նիհարել և պահպանել իդեալական կազմվածքը

Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել նիհարել և պահպանել իդեալական կազմվածքը

Ռեալիթի աստղ և ձեռնարկատեր Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ 2013 թվականին բասկետբոլիստ Լամար Օդոմից բաժանվելուց հետո ամբողջությամբ նվիրվել իր կազմվածքին։ Այս մասին Քիմ Քարդաշյանի քույրը պատմել է InStyle պարբերականին տված հարցազրույցում, հայտնում է Лента-ն։

Քարդաշյանը հավելել է, որ իրեն ամբողջ կյանքում համեմատել են քույրերի հետ։ Մամուլում անարատ են արտահայտվել նրա արտաքինի մասին, ինչի արդյունքում նա սկսել է հավատալ չարախոսներին։ «Ես չէի մտածում, որ գեր եմ, քանի դեռ մամուլում չգրեցին, որ գեր եմ», — խոստովանել է 38-ամյա գործարարը:

Քարդաշյանը նշել է, որ մարզասրահ է եկել ոչ միայն նիհարելու, այլև Օդոմից բաժանվելուց հետո էմոցիաներից դուրս գալու համար։ «Ամուսնուցս բաժանվելուց հետո ես չգիտեի ինչ անել։ Եվ սպորտը օգնեց ինձ դուրս գալ հուզական փոսից»,-ասել է նա:

«Երբ փոքր էի, տարված էի կշեռքի թվերով։ Հիմա ինձ համար դրանք պարզապես թվեր են, Ես մի քանի տարի չեմ կշռվել, քանի որ իդեալական քաշ չկա»,-նշել է Քլոեն։

Քարդաշյանների ամբողջ ընտանիքը սպորտով է զբաղվում։ Սակայն Քլոեն խոստովանում է, որ չի սիրում վազել, այդ պատճառով էլ ընտրել է թիավարությունը նմանակող մարզասարք։ Նրա խոսքով՝  պարապմունքների ժամանակ այն օգտագործում է մկանների 86 տոկոսը։ Բացի այդ, ջրի շաղ տալու ձայնը, որը կարող եք միացնել ձեր համակարգչի վրա մարզման ընթացքում, հանգստացնում է:

Հիմա, տարիներ անց, Քարդաշյանին չի անհանգստացնում կշեռքի թիվը։ Նա ավելի շատ մտահոգված է ընդհանուր բարեկեցությամբ: Բացի այդ, մարզադահլիճում մարզվելը օգնում է հաղթահարել այն բացասականությունը, որը կուտակվում է անհաջող օրերի ընթացքում: «Եթե ես իսկապես վատ օր եմ ունենում, ես գնում եմ մարզասրահ։ Պատահում է, որ ես չեմ ուզում գնալ այնտեղ, բայց գնում եմ: Երբ ավարտում եմ մարզումը, ինձ շատ ավելի թեթև եմ զգում», — նշում է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+