Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Կովկասում Իսրայելի ներկայության անթույլատրելիության մասին

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Կովկասում Իսրայելի ներկայության անթույլատրելիության մասին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է Կովկասում Իսրայելի ներկայության անթույլատրելիության մասին: Այս մասին նա ասել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Tasnim-ը:

Աբդոլլահիանի խոսքով՝ Իսրայելի ներկայությունը Կովկասում տարածաշրջանի առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկն է: «Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է զգոն լինել Իսրայելի նկատմամբ և թույլ չտալ նրա ներկայությունը Կովկասում», — նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնմանը:

Ինչպես հաղորդել է «Анадолу»-ն, մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան աջակցել է Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպման մասին ռուսական կողմի նախաձեռնությանը, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում:

Չավուշօղլուի խոսքով՝ սիրիական թեմայով քառակողմ քննարկումներ նախատեսվում են Թուրքիայի, ՌԴ-ի, Բաշար Ասադի ռեժիմի և Իրանի մասնակցությամբ: Թուրքիան ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով, հստակեցրել է թուրք նախարարը:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարա էր ժամանել մարտի 8-ին: Այցի նպատակը, ինչպես հայտարարել է նախարարը, կապված է անցյալ ամիս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+