Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Համացանցում կադրեր են հայտնվել «Ջոկերի» երկրորդ մասի նկարահանումներից

Համացանցում կադրեր են հայտնվել «Ջոկերի» երկրորդ մասի նկարահանումներից

Համացանցում կադրեր են հայտնվել «Ջոկերի» երկրորդ մասի նկարահանումներից, հայտնում է «Правил жизни» պարբերականը։

Տեսանյութերից մեկում պատկերված է հետապնդման տեսարանը։ Ըստ երևույթին, այս կադրերում մոխրագույն կոստյումով Ջոկերը (Խոակին Ֆենիքս) փախչում է իր նմանակներից։

Եվս մի քանի տեսանյութ ականատեսից հրապարակել է TMZ տաբլոիդը։ Տեսանյութում ներկայացված է հետապնդման տեսարանը այլ տեսանկյունից։

Մեկ այլ տեսանյութում դերասանն արդեն դուրս է եկել կերպարից և պարզապես քայլում է փողոցով։

Նշվում է, որ ֆիլմի շարունակությունը ստացել է «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» (Joker: Folie à Deux) անվանումը։ Ֆիլմը կթողարկվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ երկրորդ մասը խոստանում է «50 անգամ ավելի ծանր լինել, քան կոմիքսների ցանկացած այլ հայտնի ֆիլմ»։

Բացի Ֆենիքսից, ֆիլմում առանցքային դեր կկատարի Լեդի Գագան։ Փետրվարին Թոդ Ֆիլիպսը կիսվել է Լեդի Գագայի և Ֆենիքսի հետ առաջիկա ֆիլմի կադրով, և այդ կադրն անմիջապես վերածվել է մեմի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+