Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Բոլիվիացին մեկ ամսով կորել է Ամազոնի անտառներում. նա խմել է սեփական մեզը և որդեր կերել

Բոլիվիացին մեկ ամսով կորել է Ամազոնի անտառներում. նա խմել է սեփական մեզը և որդեր կերել

30 — ամյա բոլիվիացի Ջոնաթան Ակոստան կորել է Ամազոնում և մեկ ամիս շարունակ սնվում էր միջատներով ու որդերով, անձրևաջուր էր խմում կոշիկներից, իսկ արևոտ օրերին՝ սեփական մեզը: Այս մասին pravilamag.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է տեղական UnitelTV-ն։

Տղամարդը կորել էր հունվարի 25-ին, այն բանից հետո, երբ չորս ընկերների հետ գնացել էր Ամազոնի անտառ՝ որսի։ Նրա բոլոր ընկերները վերադարձել են տուն, իսկ Ակոստան անհայտ կորած հայտարարվեց։

Տղամարդու ընտանիքը դիմել է ոստիկանություն և մասնակցել որոնումներին։ Տեղի բնակիչները Ակոստան գտել են միայն փետրվարի 25-ին։ Այս ընթացքում նա նիհարել է 17 կիլոգրամով, կոճը ոլորվել է և բազմաթիվ միջատների կողմից խայթվել։

Քաղաքակրթության որոնման մեջ Ակոստան անցել է մոտ 40 կիլոմետր, սակայն շուտով հայտնաբերել է, որ շրջում է շրջանով։ Տղամարդու խոսքով՝ կես ամիս անտառներում անձրև է եկել, ինչն էլ փրկել է իրեն։ Ակոստան իր ռետինե կոշիկներն օգտագործել է անձրևաջրերը հավաքելու համար:

«Ինձ շատ օգնեց սովորել գոյատևման մեթոդների մասին. ես ստիպված էի միջատներ ուտել, մեզ խմել, որդեր ուտել։ Ինձ վրա կենդանիներ էին հարձակվում», — պատմել է տղամարդը։ Նրա քույրը՝ Միլադե անունով, պարզաբանել է, որ տղամարդը ստիպված է եղել կռվել վայրի խոզի հետ, ինչպես նաև իր կողքին տեսել է յագուարին։

Սա միակ դեպքը չէ, երբ մարդիկ կարողացել են գոյատևել Ամազոնի անտառներում: 1981 թվականին իսրայելցի ճանապարհորդ Յոսի Գինսբերգը երեք շաբաթ անցկացրեց այնտեղ։

Ուղիղ 40 տարի անց անտառներում ողջ է մնացել օդաչու Անտոնիո Սենան, ով անտառում անցկացրել է 38 օր։ Իսկ 2022 թվականին փրկվեցին երկու եղբայրներ՝ յոթ և ինը տարեկան, ովքեր 25 օր անցկացրեցին Ամազոնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+