Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մարտի 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 3-ին, 4-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







