Իրանի երիտասարդության և սպորտի նախարար Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իսլամական Հանրապետության հարավում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի՝ Բաֆտ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարը ողջ է։ Նրան մյուս ուղևորների և ուղղաթիռի օդաչուների հետ անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







