Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիա որոնողափրկարարական խմբեր ուղարկած 76 երկրներից յուրաքանչյուրին․ Չավուշօղլու

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիա որոնողափրկարարական խմբեր ուղարկած 76 երկրներից յուրաքանչյուրին․ Չավուշօղլու

76 երկիր որոնողափրկարարական խմբեր է ուղարկել Թուրքիա, ևս երկու պետություն պատրաստվում է մասնագետներ ուղարկել աղետի գոտի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երկրներից յուրաքանչյուրին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

Չավուշօղլուն նշել է, որ 12 երկրների փրկարարներն արդեն ավարտել են իրենց առաքելությունը Թուրքիայում և վերադարձել են իրենց երկրներ։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է աղետի գոտու բնակիչների համար մեծածավալ տներ կառուցելու թուրքական կառավարության ծրագրերը։ Ավելին, շինարարական աշխատանքները կսկսվեն մարտի սկզբին։

Նախարարի խոսքով, այս փուլում աշխատանքներ են տարվում աղետի գոտու բնակչության հրատապ կարիքները հոգալու ուղղությամբ։

«Մենք ձգտում ենք մարդկանց ապահովել վրաններով և մոդուլային տներով։ Դրանց մի մասն արտադրվում է Թուրքիայում, մյուս մասն էլ մատակարարվում է արտերկրից։ Մինչ օրս 36 հազար վրան է առաքվել Թուրքիա, խոստացել են մատակարարել ևս 111 հազարը, բացի այդ, թուրքական իշխանությունները գնելու են ևս 105 հազար վրաններ»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ժամանել է Անկարա։ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+