Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը հայտարարել է, որ Անկարայում թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը։
«Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ։ Մենք խոսել ենք քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային զենքի ստացման կանխարգելման կարևորության մասին։ Երկրների միջև ջերմ հարաբերությունները ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում։ Այդ հանգամանքը կամրապնդի Իսրայելի դիրքերը և կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,-նշել է Քոենը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







