Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:00

Պեսկովը հայտարարել է Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման ժամանակի հնարավոր փոփոխության մասին

Պեսկովը հայտարարել է Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման ժամանակի հնարավոր փոփոխության մասին

Թուրքիայում ուժեղ երկրաշարժը կարող է հետաձգել այս երկրում գազային հանգույցի ստեղծումը, սակայն նախագիծը կիրականացվի, հայտարարել են Կրեմլում, փոխանցում է Interfax-ը։

«Իհարկե, այժմ գազային հանգույցի նախագիծը չի կարող առաջնահերթություն լինել Թուրքիայի Հանրապետության համար, մենք դրան ըմբռնումով ենք վերաբերվում։ Ըստ այդմ, կարող է լինել որոշակի ժամանակի հետաձգում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը կարող է ազդել նախագծի իրականացման վրա։

Պեսկովի խոսքով՝ կասկած չունեն, որ Թուրքիան կհաղթահարի այս աղետը, իսկ ՌԴ-ն անհրաժեշտ օգնություն կտրամադրի տուժածներին և կօգնի վերականգնել ավերված քաղաքները։

«Հետևաբար, այո՛, այս գործընթացը կարող է մի փոքր դանդաղել, բայց իրականում չի ազդի ծրագրերի իրականացման վրա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր, որ միջազգային էներգետիկ հանգույցն իր աշխատանքը կսկսի 2023 թվականին։ Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ մոտ ժամանակներս ծրագրվում է ավարտել նախագծի ճանապարհային քարտեզի պատրաստման աշխատանքները և ձեռնամուխ լինել դրա իրականացման կոնկրետ քայլերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+