Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:05

ԵՄ-ում մեկնաբանել են Իրանի վրա անօդաչուների հարձակումը

ԵՄ-ում մեկնաբանել են Իրանի վրա անօդաչուների հարձակումը

Եվրամիության երկրների ներկայացուցիչները չգիտեն, թե ով է կանգնած իրանական մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտների վրա հարձակման հետևում, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեջբերում է «РИА Новости» — ն։

«Մենք չգիտենք, թե ով է կանգնած հարձակման հետևում և ինչ է տեղի ունեցել։ Մենք հետևում ենք ստացվող տեղեկատվությանը», — հավելել է նա։ Ստանոն ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է խուսափել տարածաշրջանում էսկալացիայից, ուստի կոչ է արել խուսափել լարվածությունից։

Հունվարի 29-ի գիշերը Սպահան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է քվադկոպտերների միջոցով հարձակվելու անհաջող փորձի մասին, չնայած երեք անօդաչու թռչող սարքերից երկուսը հարվածել են պաշտպանական թակարդներին և պայթել: Բացի այդ, պայթյունները տեղի են ունեցել Համադան և Քերեջ քաղաքների ռազմական գործարաններում։

Հունվարի 30-ին Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոն։ Պատճառը Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերն են, որը հարձակումներից մի քանի օր առաջ կոչ էր արել հարձակվել ԱԹՍ արտադրող գործարանների վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+