Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:16

Նիդերլանդների խորհրդարանն Արցախի շրջափակման վերաբերյալ բանաձև է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանն Արցախի շրջափակման վերաբերյալ բանաձև է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձև է ընդունել: Խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը ԵՄ երկրների հետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար: Այս մասին ասվում է խորհրդարանի ընդունած բանաձևում, որի մասին հայտնել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):

Բանաձևում ասվում է, որ միջանցքի շրջափակումը շարունակվում է,ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հումանիտար իրավիճակը վատթարանում է: Նշվում է նաև, որ Ադրբեջանն անտեսել է Լաչինի միջանցքի վերաբացման կոչերը, իսկ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի պայմանները:

Խորհրդարանը դիմել է Նիդեռլանդների կառավարությանը՝ խնդրելով ԵՄ մակարդակով դիտարկել, թե ինչպես կարելի է ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ շրջափակումը դադարեցնելու նպատակով: Նշվել է այդ գործընթացում ԵՄ-ում համախոհ երկրներին ներգրավելու անհրաժեշտության մասին։

FAON-ը ողջունել է խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը՝ Նիդերլանդների կառավարությանը, ԵՄ-ին և միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը դադարեցնելու միջոցներ ձեռնարկել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+