Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:46

Հայ շախմատիստների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 12-րդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

11 տուրերից հետո Դանիելյանը 7 միավոր է վաստակել և արժանացել 2 հազար դոլար պարգևավճարի: Կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Չինաստանի ներկայացուցիչ Չժոնգի Տանը (8,5 միավոր), որին Էլինան զիջել է 1,5 միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 37-րդ տեղն է զբաղեցրել վաստակած 6 միավորով, Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով 48-րդն է, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 59-րդը:

Տղամարդկանց մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը: Անցկացված 13 պարտիաներում նրանք 8-ական միավոր են վաստակել: Լրացուցիչ գործակիցներով Մանուելը զբաղեցրել է 25-րդ, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 40-րդ հորիզոնականը: Պետրոսյանն արժանացել է 3 հազար դոլար պարգևավճարի:

Աշխարհի չեմպիոնի կոչումը 13 հնարավորից վաստակած 10 միավորով նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը` կարիերայում չորրորդ անգամ արժանանալով այս կոչմանը:

Հայկ Մարտիրոսյանը 41-րդ տեղն է զբաղեցրել՝ 7,5 միավորով։ Գաբրիել Սարգսյանը նույնքան միավորով գրավել է 45-րդ տեղը։ Սամվել Տեր-Սահակյանը (62-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (66-րդ տեղ) և Մամիկոն Ղարիբյանը (71-րդ տեղ) վաստակել են 7-ական միավոր: Տիգրան Լ. Պետրոսյանը 89-րդն է՝ 6,5 միավորով։

Դեկտեմբերի 29-30-ը կանցկացվի կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանը 14 շախմատիստ է ներկայացնում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+