Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:44

Գորիսը թե՛ պատերազմի օրերին, թե՛ հիմա պատասխանատու ձևով կատարում է թիկունքային դերը. Իրինա Յոլյան

Գորիսը թե՛ պատերազմի օրերին, թե՛ հիմա պատասխանատու ձևով կատարում է թիկունքային դերը. Իրինա Յոլյան

Արցախի քաղաքացիներից ահազանգեր ենք ստացել, որ մնացել են ճանապարհին և կացության ու սննդի խնդիրներ են ունեցել: 2020 թվականի պատերազմին և դրանից հետո Գորիսը թիկունքային աշխատանքները պատասխանատու կերպով իրականացնում է, և նույնն այս պահին, ասում է փոխքաղաքապետը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Մենք Սյունիքի մարզպետարանի և Արցախի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք և արագ արձագանքնել ենք բոլոր հումանիտար հարցերին: Մոտ 200 քաղաքացի, մեծ մասը կանայք ու երեխաներ, տեղավորվել են Գորիսի հյուրանոցներում: Նրանք ովքեր հումանիտար աջակցության կարիք են ունեցել ստացել են, մենք անձամբ ենք այցելել հյուրանոցներ»,- ասաց փոխքաղաքապետը:

Նրա խոսքով, խոսել են հյուրանոցում մնացած քաղաքացիների, հյուրանոցի տերերի հետ, գնահատել են կարիքները, որպեսզի անհրաժեշտության դեպքում արձագանքնեն բոլոր խնդիրներին:

Այս պահի դրությամբ ունեն երեք քաղաքացիներ, ովքեր հետվիրահատական բուժում են անցնում և այս ընթացքում փորձել են վերադառնալ Արցախ, բայց չեն կարողացել: Նրանք այս պահին գտնվում են հյուրանոցներում:

«Մինչև այժմ, ովքեր դիմել են, տեղավորվել են հյուրանոցներում, այս պահին կացության ու սննդի կարիք ունեցող քաղաքացիներ չկան»,- ասաց Իրինա Յոլյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+