Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:25

Թուրքիան ՌԴ-ի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի իրականացումը

Թուրքիան ՌԴ-ի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի իրականացումը

Անկարան Մոսկվայի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսի օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դեմ հնարավոր գործողության համար։ Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հաղորդում է Sabah-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

«Աքարը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Անկարան բանակցություններ է վարում Մոսկվայի հետ, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին, այդ գործողության շուրջ։ Նա ասել է. «Մենք Ռուսաստանի հետ խոսում ենք բոլոր հարցերի, այդ թվում՝ օդային տարածքի բացման մասին», — նշում է պարբերականը։

Նոյեմբերի 20-ին թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել «սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) դիրքերին, որոնց մաս են կազմում YPG-ն, Սիրիայի հյուսիսում գտնվող մի քանի բնակավայրերում, մասնավորապես, Թուրքիայի սահմանից ոչ հեռու ռազմավարական նշանակություն ունեցող Քոբանի քաղաքի ուղղությամբ: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է ցամաքային գործողություն սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում։

Նախկինում Թուրքիայի զինված ուժերը բազմիցս ցամաքային գործողություններ են իրականացրել Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ՝ սիրիա-թուրքական սահմանի երկայնքով դրանցից ազատ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով. դրանք են 2016 թվականին «Եփրատի վահան», 2018 թվականին «Ձիթենու ճյուղ» և 2019 թվականին «Խաղաղության աղբյուր» գործողությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+