Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 06:10

Լավրովը նշել է Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի առաքելություններով փոխարինելու պայմանները

Լավրովը նշել է Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի առաքելություններով փոխարինելու պայմանները

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի առաքելությամբ փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ինչ-որ Մինսկի փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում։ Առաջին հարցը. դա անելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Հայաստանի։ Եթե այդպիսի հետաքրքրություն կա, և եթե դա լուրջ հետաքրքրություն է, ապա, հավանաբար, նախ պետք է դա առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուսական խաղաղապահ զորախումբ ուղարկելու մասին և կողմ են արտահայտվել, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և մտածեն այլ տարբերակի մասին», — ասել է նա։

Եթե դա արվում է խոսափողի միջոցով «հրապարակային, ապա այդպես էլ պետք է վերաբերվել դրան, որ դա հրապարակային գնահատականի, հրապարակային դիրքորոշման շարադրանքի մի մասն է», — ավելացրեց նա:

Լավրովը նաև առաջարկել է նայել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի առաքելությունների արդյունքներին Ուկարինայում, Հաիթիում, նախքան «հանպատրաստից հայտարարություններ անելը, այն էլ՝ խորհրդարանում ամբողջ աշխարհին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը դե ֆակտո չի կատարում Լաչինի միջանցքը վերահսկելու իր պարտավորությունները՝ ամրագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմի ձեռնարկած հավաքական ջանքերն արդեն տալիս են իրենց պտուղները։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հումանիտար իրավիճակը բավական մեծ միջազգային արձագանք է ստացել, ասաց Փաշինյանը՝ որպես օրինակ բերելով Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+