Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:17

Ակցիաներ Շանհայում՝ հակաքովիդյան խիստ միջոցառումների դեմ

Ակցիաներ Շանհայում՝ հակաքովիդյան խիստ միջոցառումների դեմ

Շանհայի ոստիկանությունը շրջափակել է Ուրումչի փողոցի մի մասը, որտեղ շարունակվում են տեղի բնակիչների բողոքի ակցիաները՝ ընդդեմ իշխանությունների կողմից հակաքովիդյան խիստ միջոցառումների, որոնք մի շարք սահմանափակումներ են ենթադրում: Այս մասին հայտնում է TASS-ը:

Նշվում է, որ հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել փողոցում, սակայն թե՛ իրավապահները, թե՛ ցուցարարները ոչ մի ակտիվ գործողություն դեռ չեն ձեռնարկում:

Նշված փողոցում, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում, շարունակում են աշխատել խանութները, սրճարանները, ռեստորանները:

Շանհայում բողոքի ցույցերի համար առիթ է հանդիսացել Ուրումչիում տեղի ունեցած ողբերգությունը, ուր հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, 9-ը վիրավորվել են: Այս շենքի բնակիչները COVID-19-ի բռնկման պատճառով կարանտինի են ենթարկվել: Սոցիալական ցանցերում շրջանառվում է չհաստատված տեղեկատվություն այն մասին, որ զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ լոքդաունի պատճառով մարդիկ չեն կարողացել արագ լքել իրենց բնակարանները, իսկ հրշեջներն ու հատուկ տեխնիկան արգելափակված ճանապարհների պատճառով ուշ են հասել դեպքի վայր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները, որպես COVID-19-ի բռնկման դեմ պայքարի մաս, նոյեմբերի 24-ից խստացրել են նաև քաղաք ժամանելու կանոնները:  COVID-19-ի դեպքերն ամբողջ երկրում կրկին աճում են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+