Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:50

«Մնում է՝ օդի հարկ վճարենք»․ քաղաքացիները դժգոհ են համընդհանուր հայտարարագրումից

«Մնում է՝ օդի հարկ վճարենք»․ քաղաքացիները դժգոհ են համընդհանուր հայտարարագրումից

ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտները կհայտարարագրեն. կառավարությունը հավանություն տվեց նախագծին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նոյեմբերի 17-ի նիստում առաջարկեց սահմանել սկզբունքներ, թե ինչպես են հարկային մարմիններն ու հայտարարագրվողները փոխհարաբերվելու։ Ըստ նրա՝ զուգա­հե­ռա­բար ներդրվելու է միջազգային պրակ­տի­կա­յում լայնորեն կիրառվող «սոցիալական կրե­դիտ­­ների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Armenia Today-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում` հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունեն նրանք այս նախագծի մասին:

«Ի՞նչ պիտի ասեմ, պիտի ասեմ ուրա՞խ եմ։ Գնալով օրենքներ են մոգոնվում, որոնք չեն բխում ժողովրդի շահերից։ Ես չեմ հասկանում փոխանցվող գումարները հարկվելու են, չեն հարկվելու, հարկվում են է՛լի արդեն բավականաչափ գումարներ՝ աշխատավարձից, բոլոր փոխանցումներից, բոլոր անհատ ձեռներեցներից, էլ ի՞նչ է մնում, կաշիներս էլ քերթեք` պրծեք»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։

«Անկեղծ ասած՝ ես չեմ կարող մեկնաբանել, թե մեր կառավարությունն ինչ է անում, որովհետև ինքը զուտ մտել է ժողովորդի ու ազգի գրպանը ու հարկում է ինչը հնարավոր է, մնում է՝ օդի հարկ էլ վճարենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+