Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:15

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրել է» Ալիևի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրել է» Ալիևի հայտարարությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն անդրադարձ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ կատարած հայտարարություններին, որում մեղադրել է Փաշինյանին Ալիևի՝ նոյեմբերի 8-ին Շուշիում ունեցած ելույթը խեղաթյուրելու մեջ:

«Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Վարչապետ Փաշինյանին հիշեցնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը, օգտագործելով ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան պաշտպանության իր իրավունքը, օկուպացիոն ուժերից ազատագրեց իր միջազգայնորեն ճանաչված տարածքները և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը»,- ասված է հայտարարության մեջ և նշված, որ Հայաստանը դեռևս հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը։

Ըստ իրենց՝ սա խաթարում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացը: Միևնույն ժամանակ, ըստ հայտարարության, Ադրբեջանն «ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ Լաչինի նոր ճանապարհ դնելով»։ «Տվյալ դեպքում Հայաստանի վարչապետի հայտարարությունը Լաչինի ճանապարհը փակելու Ադրբեջանի մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»։

ԱԳՆ-ն Զանգեզուրի միջանցքը անվանել է «հենց Ադրբեջանի հիմնական մասի միջև պատմական կապի վերականգնում։ «Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ խոսքը գնում է ճանապարհը միայն մարդկանց, բեռների ու տրանսպորտի համար օգտագործելու մասին, բայց ոչ ռազմական նպատակներով, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում։ Այս կապի ապահովման տնտեսական և հաղորդակցական կարևորության հետ մեկտեղ անհերքելի է դրա մարդասիրական նշանակությունը տարածաշրջանում ավանդական աշխարհագրական կապերի վերականգնման և, հետևաբար, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»,- ասված է տեքստում։

Ըստ ԱԳՆ-ի՝ վարչապետը սխալ է մեկնաբանում եռակողմ հայտարարության դրույթները՝ փորձելով խուսափել իր պարտավորություններից, թարմացնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը, որը որևէ կերպ չի նշվում համաձայնեցված հայտարարություններում:

«Իրեն որպես «ժողովրդավարության պահապան» ներկայանալու ձգտող Փաշինյանին հիշեցնում ենք, որ հենց Հայաստանում այսօր լայնածավալ ռեպրեսիաներ են իրականացվում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որոնց մեծ մասը դատապարտված է:

Մյուս կողմից, այն, որ Հայաստանի վարչապետը մինչ օրս խուսափում է տարբեր միջազգային հարթակներում խոստումներից ու պարտավորություններից, քաջ հայտնի է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջազգային միջնորդներին»,- գրում է երկրի ԱԳՆ-ն։

Վերոնշյալի հետ մեկտեղ, ըստ արտաքին գերատեսչության, տրամաբանություն չկա, որ Հայաստանը, որի Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունն արտացոլում են տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ, մի երկիր, որի վարչապետը չի ճանաչում իր հարևանների սահմանները, մեղադրում է Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական գործընթացը խոչընդոտելու մեջ։ 

«Մենք կրկնում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի մտադրությունը և խաղաղապահ նախաձեռնություններին ի պատասխան Հայաստանի ապակառուցողական գործունեության շարունակությունը, հակառակ իր պարտավորություններին, ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլ առաջին հերթին ուղղված է հենց Հայաստանի դեմ»- ասված է հայտարարության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+