Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդության շահագրգռվածությունը, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կողմերը հաստատել են մեր միջնորդական ջանքերը շարունակելու շահագրգռվածությունը, ուստի աշխատանքը կշարունակվի», — ասել է Պեսկովը:
Նշենք, որ այսօր Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







