Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Ըստ աղբյուրի՝ վարչապետն ասել է նաև, որ պայմանագիրը, ըստ էության, մոտ ապագայում չի էլ ստորագրվի, քանի որ Ալիևն էլ դեմ է արևմտյան տարբերակին, և ավելի շատ նրա պատճառով է վիժեցվում արևմտյան տարբերակը։
«Ադրբեջանի նախագահը հույս ունի, որ, լարվածություն պահելով, կարող է հասնել բաղձալի միջանցքին, և առաջարկվող տարբերակները վիժեցնելու պատճառը դա է»,- գրում է թերթը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաստատել էր իր մասնակցությունը Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







