Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաաանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է անձրև։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







