Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:13

Այդ պահին նման տեղեկություններ կային. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն ադրբեջանական նոր հարձակման մասին

Այդ պահին նման տեղեկություններ կային. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն ադրբեջանական նոր հարձակման մասին

Սեպտեմբերի 15-ին կայացավ ՄԱԿ ԱԽ նիստը, որը կազմակերպվել էր ՀՀ դիմումի համաձայն։ ՄԱԿ անդամ-երկրները հնչեցրեցին իրենց դիրքորոշումը։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«ՄԱԿ-ում արձանագրվեց, որ միջազգային հանրության համար ուժի կիրառումն անընդունելի է և կարևորվեց միջազգային իրավունքների պահպանումը։ Մեկ այլ կարևոր արձանագրում էր նաև այն, որ ՄԱԿ անդամներից շատերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կոչ արեցին, որ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերը հետ քաշվեն»,-նշեց Մարգարյանը։

«ՄԱԿ ԱԽ անդամների կողմից որևէ բանաձևի վերաբերյալ վետո չի կիրառվել, քանի որ բանաձև էլ չկար» — նշեց ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ նիստը կարևոր էր հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հայտարարությունների առումով։ Ըստ նրա՝ կախված, թե ագրեսոր կողմը որքան ականջալուր կլինի ՄԱԿ-ին, ըստ այդմ էլ՝ կհստակեցվեն հետագա գործողությունները։ 


Մարգարյանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում մշտապես տեղեկացվախ են եղել ադրբեջանական կողմի ոտնձգությունների հետ կապված։

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն անդրադառնալով իր ելույթին, որ ՀՀ-ի սահմաններին նոր ագրեսիա է սպասվում այս անգամ Նախիջևանի հատվածից, նշեց, որ իր ելույթի պահին այդպիսի տեղեկություններ էին սպասվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 32 մարմին։ ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանի փոխանցմամբ՝ քաղաքացիական անձանց շրջանում 2 զոհ ունենք։


ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:

Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+