Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:48

Հռոմի պապը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ-ի վաստակն է տեսնում

Հռոմի պապը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ-ի վաստակն է տեսնում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ:

«Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը փոքր-ինչ նվազել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր»,-նշել է նա:

Հռոմի Պապը նաև համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է և պետք է միշտ պահպանվի որպես փոխըմբռնման և խաղաղության ուղի: «Երկխոսության հնարավորությունը պետք է տալ բոլորին, քանի որ միշտ կա հնարավորություն երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու, երկխոսության մեջ կարելի է այլ տեսակետ ներկայացնել», — ասել է քահանայապետը: — «…» Նրան պետք է տանել, ձեռք մեկնելով և ընդառաջ քայլ անելով, այլապես մենք կփակենք դեպի խաղաղություն տանող վերջին դուռը»։

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն էր հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ղազախստանում համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարի շրջանակներում Հռոմի Պապը շփվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության հետ, որը գլխավորում էր Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին: Նա հայտնել է, որ շփումը կայացել է քահանայապետի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+