Թուրքական Baykar Makina-ն հաջորդ ամիս կսկսի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, РИА Новости — ի փոխանցմամբ՝ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը:
«Bayraktar TB2-ի մշակման մեջ Լեհաստանի համար փոփոխություններ կան, նաև նոր լրամշակումներ են պահանջվում։ Տվյալների փոխանցման համակարգում և ռադարների օգտակար բեռնվածության մեջ կան տարբերություններ: Միևնույն ժամանակ, այդ պայմանագրի շրջանակներում Լեհաստանում կստեղծվեն պայմաններ անօդաչու սարքի բազմակողմանի սպասարկման համար: Լեհաստանը շատ մեծ շուկա է, բարձր գնումային ներուժով և պաշտպանական և օդատիեզերական սեկտորում մեծ ներդրումներով։ Այդ պատճառով դա շատ կարևոր շուկա է նաև Թուրքիայի համար», — ասել է Բայրաքթարը Anadolu-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «Լեհաստան մատակարարումները կսկսվեն արդեն հաջորդ ամիս»։
«Ավարտին է մոտենում նաև անձնակազմի ուսուցման գործընթացը, որը կշահագործի անօդաչու թռչող սարքը», — նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







