Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն Telegram-ալիքները չի կարդում, մասնավորապես, ռազմական թեմայով, սակայն հրապարակումների վերաբերայլ տեղեկանքներ են տրվում նրան։
«Ոչ, Պուտինը չի կարդում Telegram-ալիքները, բայց ստանում է տեղեկանքներ» — ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը կոչ էր արել ռուս լրագրողներին և երկրի շարքային քաղաքացիներին չկարդալ անանուն քաղաքական Telegram-ալիքներ, որոնք հրապարակում են չստուգված և ոչ հավաստի տեղեկատվություն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին:
Պեսկովը նաև կարծում է, որ ռուսաստանցիներին և ռուս լրագրողներին պետք չէ ուշադրություն դարձնել ՌԴ իշխանությունների մասին արտասահմանյան պարբերականների ոչ հավաստի հրապարակումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







