Կիևը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրողից քիմիական նյութերի փոշիացման սարքով սարքավորելու հնարավորություն է խնդրել, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը:
«Մեր տրամադրության տակ կա 2021 թվականի դեկտեմբերի 15 — ի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողին ուղղված Ուկրաինայի հարցման հաստատում՝ այդ ԱԹՍ-ն ավելի քան 20 լիտր տարողությամբ աէրոզոլների փոշիացման համակարգերով և մեխանիզմներով համալրելու հնարավորության մասին», — հայտարարել է Կիրիլովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի շահագրգռվածությունը անօդաչուների մատակարարման հարցում, որոնք հագեցած են առաքման և կենսաբանական զենքի կիրառման տեխնիկական միջոցներով, առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում: Նա հարց է տալիս, թե ինչ նպատակով է Ուկրաինան շահագրգռված նման միջոցներ ձեռք բերելու հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







