Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների բանակցություններին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Մոսկվայում երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածության համաձայն Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանդիպումը։
«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանագծում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը», — ասված է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովի հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով, ճշտել են ՌԴ ԱԳՆ-ում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







