Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները փոխանակվել են երկու երկրների միջև համագործակցության երկարաժամկետ համապարփակ համաձայնագրի նախագծերով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, փոխանցում է ТАСС-ը։
Նախագահը հավելել է, որ «Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը ռազմավարական է»: «Օրակարգում մնում է Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, որով մենք զբաղվում ենք», — Ռաիսիի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Իրանն ու Ռուսաստանը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության մասին փաստաթղթի շուրջ աշխատանքների ավարտին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







