Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

Իսրայելական բանակը պատրաստվում է Իրանի հետ կապված ցանկացած զարգացումներին

Իսրայելական բանակը պատրաստվում է Իրանի հետ կապված ցանկացած զարգացումներին

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակը և իսրայելական «Մոսադ» հետախուզությունը հրահանգ են ստացել պատրաստվել Իրանի կողմից իրադարձությունների ցանկացած զարգացման:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Իսրայելի պաշտպանության բանակն ու «Մոսադ» — ը մեզ հրահանգել են պատրաստվել ցանկացած սցենարի։ Մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգության պահպանման համար։ Ամերիկացիները դա հասկանում են, ամբողջ աշխարհը հասկանում է դա, իսրայելական հասարակությունը նույնպես պետք է դա իմանա», — գործակալությունը մեջբերում է վարչապետի թվիթերյան գրառումը։

Լապիդը կրկին ընդգծել է, որ Իսրայելը դեմ է ԳՀՀԾ-ի վերականգնմանը իր ներկայիս տեսքով: «Այդ համաձայնագիրը վատ համաձայնագիր է։ Այն արդեն վատ էր, երբ ստորագրվել էր 2015-ին։ Այսօր նրանից եկող վտանգներն ավելի են մեծանում։ Այն մոտ է իր ավարտի ամսաթվին, իսկ Իրանն այլ վիճակում է տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից», — նշել է նա։

Ինչպես հաղորդում է The Times of Israel թերթը, իսրայելական «Մոսադ» հետախուզության ղեկավար Դավիթ Բարնեան ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել ԱՄՆ՝ Թեհրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վաշինգտոնի բանակցությունների ֆոնին:

Բարնեան Վաշինգտոն կայցելի Իրանի և միջազգային հանրության միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերաբերյալ բանակցությունների ընթացքի վրա ճնշում գործադրելու Իսրայելի ջանքերի շրջանակներում:Ավելի վաղ այնտեղ էին եղել հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էլյալ Հուլատան:

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դրական քայլ է համարում Իրանի որոշումը որոշակի զիջումների գնալ իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+