Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Իսրայելի ՊՆ ղեկավարը Բայդենի օգնականի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը

Իսրայելի ՊՆ ղեկավարը Բայդենի օգնականի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի դրույթները: Այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։

«Նախարարը Սալիվանին ասել է, որ Իսրայելը դեմ է միջուկային համաձայնագրին, որը ներկայացվել է համապատասխան կողմերին, և առանձնացրել է մի շարք դրույթներ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գանցը նաև քննարկել է Իսրայելի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Սալիվանի հետ բանակցություններում Իսրայելի նախարարը «նաև ընդգծել է օպերատիվ ներուժի պահպանման և զարգացման կարևորությունը ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակների համար՝ ի դեմս Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև նրա տարածաշրջանային ագրեսիայի»:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարը ԱՄՆ է ժամանել հինգշաբթի և նույն օրը Ֆլորիդայում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավարության հետ, որտեղ քննարկվել է երկու երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+