Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:12

Թուրքիան սպառազինության և էներգառեսուրսների ոլորտում ամրապնդում է իր դիրքերը. Էրդողան

Թուրքիան  սպառազինության և էներգառեսուրսների ոլորտում ամրապնդում է իր դիրքերը. Էրդողան

Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը սպառազինության և էներգառեսուրսների շուկայում։ Միայն վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր երկիրը դուրս է եկել սպառազինություն ներմուծողների շարքից՝ իրեն դրսևորելով որպես համաշխարհային շուկայում խոշոր մշակող և զենքի մատակարար։ Այս մասին «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Չորում նահանգում մի շարք օբյեկտների բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝  պաշտպանության ոլորտում վերջին 21 տարվա ընթացքում  Թուրքիայի ներկրումները նվազել են մինչև  նվազագույն ցուցանիշի։

«Մեր ջանքերը չեն սահմանափակվում միայն պաշտպանական ոլորտով։ Կարևոր քայլեր են ձեռնարկվում էներգետիկ ոլորտում։ Այն դեպքում, երբ եվրոպացիները լրջորեն մտահոգված են առաջիկա ձմռան հետ կապված, Թուրքիան ռազմավարական քայլեր է ձեռնարկում իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար», — ասել է Թուրքիայի նախագահը։

Նա ուշադրություն է հրավիրել Սև և Միջերկրական ծովերում Թուրքիայի ջրերում հետախուզական և հորատման աշխատանքների վրա։ «Ես հավատում եմ, որ Abdülhamid Han հորատման նավը, որն այս պահին հետախուզական աշխատանքներ է իրականացնում Միջերկրական ծովում, մեզ կուրախացնի ոչ պակաս, քան Սև ծովում 540 մլրդ խորանարդ մետր ռեզերվով գազի հանքավայրի հայտնաբերման լուրը», — ասել է Թուրքիայի  նախագահը:

Ներքին հանքավայրերից գազի արտահանման շնորհիվ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա, վստահեցրել է Էրդողանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+