Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:22

Փայլուն արդյունք են գրանցել. Սերժ Սարգսյանը՝ հայ շախմատիստների արդյունքների մասին

Փայլուն արդյունք են գրանցել. Սերժ Սարգսյանը՝ հայ շախմատիստների արդյունքների մասին

Փայլուն արդյունք են գրանցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն՝ ադրադառնալով Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքը։

«Կարծում եմ, որ տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայցնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ն շախմատային իր հաջողություններով զիջում է միայն Ռուսաստանին, իսկ եթե վերջին 20 տարին վերցնենք, ապա առաջինն է։ 3 անգամ օլիմպիական չեմպիոն, մեկ անգամ աշխարհի չեմպիոն, հիմա՝ արծաթե մեդալ և 3 անգամ բրոնզե մեդալ», — նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չեննայ քաղաքում տեղի ունեցած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները վաստակել են 19 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականը զիջել է։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006, 2008 և 2012 թվականներին  դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ 

Հայաստանի հավաքականը ներկայացված էր տղամարդկանց և կանանց հավաքականներով։ Տղամարդկանց թիմում ընդգրկված են շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+