Ադրբեջանցի ժամկետային զինծառայող է զոհվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանում (Հայաստանի հետ սահմանին) տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են այդ երկրի ՊՆ-ից։
«Ապրիլի 5-ին Լաչինի շրջանում Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Սամիր Խուդիևը զոհվել է ռելիեֆային բարդ տեղանքում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ժայռի բեկորի անկման հետևանքով, ևս մեկ զինվոր՝ Թահիր Ալիևը, վիրավորվել է», — հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
Հաղորդվում է, որ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







