ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան, РИА Новости — ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իմ կարծիքով՝ դեռ չկա։ Չնայած մյուս կողմից, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետներ չկան», — ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան։
Նշենք, որ ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ այս տարվա ապրիլին՝ Նիկոլ Փաշինյանի ՌԴ կատարած այցի ժամանակ։
Պուտինը Հայաստան պետք է այցելի 2022 թվականի երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







