Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:21

«Նա մեր աշխատակիցը չէ». «Пятница» հեռուստաալիքը հերքել է 18+ տեսանյութի մասնակցի հետ կապված տեղեկությունը

«Նա մեր աշխատակիցը չէ». «Пятница» հեռուստաալիքը հերքել է 18+ տեսանյութի մասնակցի հետ կապված տեղեկությունը

«Пятница» հեռուստաալիքը մեկնաբանել է «Էրեբունի» արգելոց-թանգարանում նկարահանված սկանդալային տեսանյութի հեղինակներից մեկի հետ կապված տեղեկությունը:

«Իրավիճակը, որը ստեղծվել է, մեզ ոչ մի կերպ չի վերաբերում։ Տատյանա Սմարժևսկայան չի աշխատում «Пятница» հեռուստաալիքում: Նա մեր աշխատակիցը չէ»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Նշենք, որ Հայաստանում սոցցանցերի օգտատերերը մեղադրանքներ են հնչեցրել հոլովակի նկարահանումների մեջ կասկածվող «Ю» հեռուստաալիքի կրեատիվ պրոդյուսեր Տատյանա Սմարժևսկայայի հասցեին։ Նշվում էր, որ նա աշխատում է «Пятница» հեռուստաալիքում։ Ավելի ուշ Սմարժևսկայան ջնջել է տեսանյութը և Instagram-յան իր էջը։ Նա առանձին գրառմամբ ներողություն է խնդրել հայ ժողովրդից։

Տեսանյութի ֆիգուրանտ Ստասը նույնպես ներողություն է խնդրել։

«Հարգելի հայ ժողովուրդ, ես ձեզանից ներողություն եմ խնդրում մեր արարքի համար, մենք չենք հասկացել, որ «Էրեբունի» ամրոցը սրբազան օբյեկտ է։ Միայն հիմա մենք հասկացանք, որ արել ենք հայ ժողովրդի զգացմունքները վիրավորող արարք, որը միշտ բարի է եղել մեր հանդեպ», — ասել է Ստասը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+