Երևանի օղակաձև զբոսայգու սքեյթ-պարկում անցկացվեց «Գեղասահք անվաչմուշքներով» միջոցառումը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախագծին մասնակցելու նպատակով Երևանում էին անվանի մարզիկներ ու հայտնի սքեյթերներ Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից:
Ծրագիրը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ՀՀ անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիա» համատեղ նախաձեռնությամբ: Կազմակերպիչները վստահ են, որ խթանի Հայաստանում մարզաձևի մասսայականացման ու առողջ ապրելակերպի զարգացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







