Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:46

Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հետ. Սաֆրաստյան

Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հետ. Սաֆրաստյան

Անկարան չնայած նախապայմանների բացակայության մասին հայտարարություններին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ուղղակիորեն կապում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հետ: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների վերջին փուլի արդյունքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման և ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկի մասին:

Սաֆրաստյանը նշել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպման ընթացքում իրական արդյունքներ են գրանցվել: Փորձագետի խոսքով, այդ փոքր արդյունքները վճռորոշ նշանակություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար, բայց, այնուամենայնիվ, դրանք վկայում են, որ գոյություն ունի բանակցային գործընթացի դինամիկա: «Այս դինամիկան հույս է տալիս, որ այն կշարունակվի և հետագայում կլինեն ավելի մեծ իրական քայլեր»,-ասաց Սաֆրաստյանը:

Նա հիշեցրել է, որ երկու կողմերից պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների: Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, բարձր մակարդակի թուրք պաշտոնական ներկայացուցիչները վերջերս սկսել են բանակցային գործընթացը ուղղակիորեն կապել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բանակցությունների հետ՝ մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

«Ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ ամեն անգամ թուրքական կողմը բանակցությունների հերթական փուլից առաջ և հետո պաշտոնապես հայտարարում է, որ իրենք նախապայմաններ չունեն, իսկ թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաներն Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը ուղղակիորեն կապում են Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հետ։ Սա թուրքական դիվանագիտության մի առանձնահատկություն է. նրանք ասում են մի բան, հետո՝ մեկ այլ բան։ Սա իրականություն է, որի հետ պետք է համակերպվել և փորձել առաջ գնալ», — ասել է Սաֆրաստյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+