Ռուսաստանի պատվիրակությունը կարող է այցելել Թուրքիա՝ քննարկելու հացահատիկային հարցը, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Աքարը հայտնել է, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում որոշակի տեղաշարժեր կան, սակայն մնում են տեխնիկական պահեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «հացահատիկային խնդրի» շուրջ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածության դեպքում Ուկրաինայի ջրերից դուրս «անվտանգության գոտի» կստեղծվի:
«Այո, հնարավոր է նաև մեր կրկնակի այցը Ռուսաստան և մեր ռուս գործընկերների այցը այստեղ», — հայտարարել է Աքարը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ռուսական ռազմական պատվիրակության այցն է նախատեսվում Անկարա, թե՞ թուրքական:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







