Իսրայելի և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Բենի Գանցը և Հարալամբոս Պետրիդիսը հայտարարել են, որ երկու երկրները մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նախարարները հայտարարել են Աթենքում կայացած հանդիպմանը: «Մենք հաստատել ենք Իսրայելի և Կիպրոսի միջև ամուր կապն ու կարևոր գործընկերությունը», — հայտարարել է Գանցը:
«Մեր խոսակցությունը շոշափել է Արևելյան Միջերկրածովյան խնդիրները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես նաև համագործակցության ոլորտները, որոնք կրիտիկական նշանակություն ունեն մեր քաղաքացիների անվտանգության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար», — նշել է Գանցը:
Նշվում է, որ Աթենքում գտնվելու ընթացքում Գանցը մտադիր է հանդիպել նաև իր հույն գործընկեր Նիկոս Պանայոտոպուլոսի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






