Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:12

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում

«Զանգեզուրի միջանցքը», որը ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանը պետք է կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, արդեն իրականություն է դառնում։ Ինչպես հաղորդում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Աշխաբադում՝ Կասպիական վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ:

«Հայաստանի հետ հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանն սկսել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերակառուցման և վերականգնման ուղղությամբ։ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում»,-ասել նա։

Ավելի վաղ բարձրաստիճան իրազեկ աղբյուրը «Известия»-ին հայտնել էր, որ Մոսկվան Երևանին և Բաքվին օգնել է պայմանավորվել «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային մայրուղու հարցի շուրջ՝ հավելելով, որ մնում է համաձայնեցնել միայն 6 կմ փոքր հատվածը:

«Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց արդեն պայմանավորվել են Նախիջեւան երկաթուղային միջանցքի շուրջ՝ դեռեւս անցյալ տարվա աշնանը։ Երևանում ավտոմոբիլային մայրուղու առումով երկար դադար են վերցրել։ Սակայն փոխվարչապետների հանդիպման ժամանակ՝ հունիսի 3–ին կարողացան համաձայնեցնել ապագա մայրուղու երթուղին՝ բացառությամբ 6 կմ բացակա հատվածի: Այնտեղ լեռներ են, և ռուսական «‌‎Автодор»-ը փորձագետների է ուղարկում այնտեղ, որպեսզի նրանք պարզ ինժեներական լուծում առաջարկեն», — նշել է աղբյուրը:

Ընդգծվում է, որ հայկական կողմից մայրուղին կանցնի Արաքս գետի երկայնքով։ Մնացած հատվածում, «Известия»-ի զրուցակցի խոսքով, կգործարկվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականը Նախիջևանը կապել են այս պահի դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտվող Կովսականի հետ՝ հայկական տարածքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+