Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:35

ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում. միջազգայնագետը՝ ՀՀ-ում նոր դեսպանի թեկնածուի մասին

ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում. միջազգայնագետը՝ ՀՀ-ում նոր դեսպանի թեկնածուի մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր Facebook-յան էջում տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածուի մասին։

Ըստ Սարգսյանի՝ շատ է քննարկվում այն հարցը, որ նա նախկինում ծառայել է Ուկրաինայում: «Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յովանովիչն էլ հետագայում գործուղվեց Ուկրաինա: Լին Թրեյսին էլ մինչ Հայաստան գալը ծառայում էր Պակիստանում: Չեմ կարծում, որ սրանք հանգամանքներ են, որոնց վրա պետք է դավադրությունների տեսություններ կառուցել»,- նշել է փորձագետը։

Ըստ Սարգսյանի՝ մասնավոր զրույցներից Քրիստինա Քվինի մասին իրեն մանրամասներ են հայտնի դարձել։ «Դեսպանի թեկնածու Քրիստինա Քվինը լուրջ ճանապարհ անցած, պատրաստված, ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է (ի համեմատություն Վաշինգտոնում մեր դեսպանի), ով ծառայել է Պետդեպում (Եվրոպական ուղղությամբ), ԱԽ-ում և մի շարք օտարերկրա պետություններում: Նա հետսառըպատերազմյան սերնդի դիվանագետներից է, փայլուն պատկերացում ունի տարածաշրջանի և դրա պատմության մասին: Ծնունդով հայաշատ Ֆրեզնոյից է: Լուրջ կրթություն է ստացել «Occidental College»-ում (այստեղ նաև Օբաման է ուսանել) և ԱՄՆ բանակի Ռազմական Քոլեջում»,- նշել է Սարգսյանը։

Նա հայտնել է նաև, որ ամենայն հավանականությամբ, նա Երևան կժամանի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սենատում թեկնածության հաստատումից հետո:

«ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում»,- հետգրության մեջ նշել է Սարգսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+