Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:40

Անցյալ տարվա 27 միլիոնը հույս ունենք մինչև տարեվերջ կրկնապատկել. Դիանա Արզումանյան

Անցյալ տարվա 27 միլիոնը հույս ունենք մինչև տարեվերջ կրկնապատկել. Դիանա Արզումանյան

Summit-ի նպատակն է ամփոփել Orion-ի այս երկու տարվա գործունեությունը, աջակցել հայկական էկոհամակարգին և պանելային քննարկումների ժամանակ բացահայտել այն խնդիրները, որոնք առաջացել են էկոհամակարգում, լրագրողների հետ զրույցում նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր և տնօրեն Դիանա Արզումանյանը:

Նրա խոսքով՝ պանելային քննարկումների ժամանակ կներկայացնեն unicorn-ները, այնուհետև տեղի կունենան «Ձեռքբերումներ և միաձուլումներ» թեմայով քննարկումները՝ ներդրումներ ներգրավելու նպատակով:

«Պանելային քննարկումների ժամանակ կանդրադառնանք Employee Stock Ownership-ներին՝ աշխատակիցների կողմից ընկերության բաժետոմսերի միջոցով սեփականություն ունենալու տարբերակներին, այնուհետև կներկայացնենք Հայաստանում ամենաարագ աճող հինգ ստարտափները, որոնք շատ արագ են աճում և հավակնում են ապագայում դառնալ unicorn-եր՝ միաեղջյուրներ: Պանելները կամփոփենք Թվային Ջուղա ծրագրով»,- ասաց Դիանա Արզումանյանը՝ հավելելով, որ Digital Julfa Network-ը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է:

Հարցին, թե այս տարի որքա՞ն ներդրում է լինելու, Դիանա Արզումանյանը պատասխանեց, որ արդեն իսկ սկսել են գումարների ներգրավումը:

«Անցյալ տարի քսանյոթ միլիոոն դոլար էր, այս տարի հույս ունենք, որ մինչև տարեվերջ թիվը կկրկնապատկենք, աշխատում ենք հասցնել հիսուն միլիոն դոլարի»:

Անդրադառնալով հետագա պլաններին՝ Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիրն ասաց, որ իրենց տեսլականն է , որ մոտակա հինգ տարում ունենան տասը միաեղջյուրներ, որոնք կմեծացնեն երկրի հարստությունը և տնտեսությունը:

«Այդ հինգ ընկերությունները, որոնք այսօր նարկայանալու են, դրանք միաեղջյուր չեն, պարզապես նրանց զարգացման ու աճի տեմպերն այնքան արագ են, որ ներկայացնում ենք իբրև հավակնորդ: Անցյալ տարի գիտեք որ Օրիոնի շնորհիվ ունեցել ենք երեք միաեղջյուրներ, իսկ մեկ ամսից կներկայացնենք չորորդին, որը գաղտնիք է»,- ասաց Դիանա Արզումանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+