Թուրքական մամուլը հայտնում է, որ հետախուզության ներկայացուցիչները Ստամբուլում հայտնաբերել են իրանական հետախուզության մի խումբ սպաների, որոնք հարձակումներ էին կազմակերպում իսրայելցի զբոսաշրջիկների վրա, գրում է Yediot Ahronot-ը։
«Թուրքիայում ձերբակալվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի օպերատիվներ»,- գրում է թերթը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության ներկայացուցչին։
Ըստ թուրքական մամուլի՝ իրանցիների մեկ այլ խումբ դեռ ազատության մեջ է, ինչի պատճառով մտավախություն կա, որ նրանք կարող են հարձակվել իսրայելցիների վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







