Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:19

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել ԶԼՄ-ների վիճակի մասին Եվրախորհրդարանի բանաձևը

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել ԶԼՄ-ների վիճակի մասին Եվրախորհրդարանի բանաձևը

Եվրախորհրդարանի բանաձևը, որում խոսքը վերաբերում է վրացական ԶԼՄ-ներում տիրող իրավիճակին, վիրավորական է։ Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Բանաձևը վիրավորական է. այն սուտ է, անարժանահավատ տեղեկատվություն։ Դրանում ես նաև իռացիոնալություն տեսա։ Այս բանաձևից ողջամտությունը հանված է։ Իհարկե, կան բազմաթիվ փաստական անճշտություններ, շատ ստեր, ինչի կապակցությամբ ես շատ եմ ցավում», — ասաց նա։

Վրաստանը ոչ ոքի մոտ ոչ մի երդում չի տալիս, վրացիները քաղաքակիրթ ազգերից մեկն են, շարունակել է կառավարության ղեկավարը: «Այն վերաբերմունքը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, որը ցույց տվեցին 300 եվրախորհրդարանականներ, դարձավ անպատասխանատու և վիրավորական», — եզրափակել է նա:

Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել Վրաստանում ԶԼՄ-ների վիճակի մասին։ Փաստաթղթում կոչ է արվում դիտարկել «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը վրացական ժողովրդավարության վրա իբր բացասական ազդեցության պատճառով: Բանաձևը նաև կոչ է անում վրացական իշխանություններին ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին և ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային:

Ղարիբաշվիլին մարտի 3-ին ԵՄ-ին հայտ է ներկայացրել Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը Վրաստանին է փոխանցել հարցաթերթիկ։ Մայիսի 2 — ին Հանրապետությունը Եվրամիությանն է ուղարկել լրացված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդը։

Վրաստանը 2009 թվականից հանդիսանում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից, որն ուղղված է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ ԵՄ համագործակցության զարգացմանը: 2014 թվականին երկիրը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը: 2017 թվականին Վրաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել առանց վիզայի տուրիստական ուղևորություններ կատարել շենգենյան գոտու երկրներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+