Հայաստանը ժողովրդականությամբ երկրորդ ուղղությունն է, ուր մտադիր են մեկնել ռուս զբոսաշրջիկները հունիսյան հանգստյան օրերին։ Այս մասին «РИА новости» -ին հայտնել են Aviasales-ի տոմսերի որոնման և գնման ծառայության մամուլի ծառայությունից։
Ծառայությունում նշել են, որ առաջիկա հանգստյան օրերին Հայաստան կժամանի ճանապարհորդների 2,6%-ը, որոնք միջինը 28,6 հազար ռուբլի են վճարել երկկողմանի ավիատոմսերի համար:
Թոփում հայտնվել է Թուրքիան, որին բաժին է ընկել բոլոր գնումների չորս տոկոսը՝ 43,5 հազար ռուբլի միջին արժողությամբ։
Ղազախստանին բաժին է ընկնում 30,5 հազար ռուբլի միջին արժողությամբ բոլոր տոմսերի 1,2 տոկոսը:
«Այս տարի ռուս զբոսաշրջիկներն ավելի ու ավելի հաճախ են ուշադրություն դարձնում մերձավոր արտերկրի երկրներին, որտեղ նախկինում թռչում էին առավելապես ոչ ավանդական նպատակներով։ Այսպես, Ռուսաստանից օգտվողները փնտրում են, թե ինչ տեսնել և ուր գնալ Ղազախստանում և Հայաստանում գրեթե նույնքան հաճախ, որքան Թուրքիայում»,- նշել են ծառայությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







