Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել Յուրա Բաբլումյանը, իսկ Ոսկան Ոսկանյանը արժանացել է բրոնզե պարգևի: Բռնցքամարտիկները Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 4 մարզիկով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







