Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:41

Հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

Հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը հռչակվել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ) և փոխչեմպիոն (աջ ձեռքի մրցույթ)։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Բազկամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը Դավիթ Ներսիսյանը փայլուն ելույթներով հանդես է եկել +60 տարիքային խմբի 80կգ քաշային կարգում։
Մայիսի 11-ին ձախ ձեռքով մրցույթում Դավիթ Ներսիսյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Հաջորդ մրցութային օրը աջ ձեռքով մրցույթում դուրս է եկել եզրափակիչ։ Չնայած մրցակցի հանդեպ բացահայտ առավելությանը, թույլ տված խախտման (ֆոլ՝ արմունկը սեղանի մակերևույթից կտրել) պատճառով, գրավել է երկրորդ տեղը՝ արժանանալով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը։

Մայիսի 7-14-ը Բուխարեստում կայացած Բազկամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը մասնակցել է 24 երկրի ընդհանուր հաշվով 1000 մարզիկ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+