Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում քաղաքական փոխգործակցությունն ուժեղացնելու կոչ է արել

Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում քաղաքական փոխգործակցությունն ուժեղացնելու կոչ է արել

Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին արտաքին ճնշումներին դիմակայելու համար կոչ է անում ուժեղացնել քաղաքական փոխգործակցությունը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովի բացմանը։

«Ներկա աննախադեպ իրավիճակում ՀԱՊԿ-ի ամրապնդման համար ինչ պետք է անել։ Ես տեսնում եմ այդ քայլերը:  Առաջինը ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքական փոխգործակցության և համակարգման ուժեղացումն է: Պետք է բարձրացնել արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի օգտակար գործողության գործակիցը։ Մենք պետք է միջազգային հարթակներում ՀԱՊԿ-ի անունից ավելի հաճախ հանդես գանք, որպեսզի կազմակերպության ձայնն ու դիրքորոշումը տեսանելի և լսելի լինեն։ Այդ ձայնը և դիրքորոշումը պետք է միասնական լինեն ինչպես Արևմուտքում է»,- ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ միջազգային կառույցի «հակառակորդների և ընդդիմախոսների» կողմից ընթանում է դաշնակցային կապերի պլանաչափ խարխլում: «Եվ դրանում մենք ինքներս մասնակիորեն օգնում ենք Արևմուտքին։ Վստահ եմ, որ եթե մենք միանգամից միասնական ճակատով հանդես գայինք, այդ «դժոխային», ինչպես նրանք են ասում՝ պատժամիջոցներ չէին լինի»,- նշել է նա։

Բելառուսի նախագահն ուշադրություն է հրավիրել Եվրամիության երկրների միասնականության մակարդակի վրա։ «Տեսեք, թե ինչպես է Եվրոպական միությունը մոնոլիտ քվեարկում և գործում։ Որքան ուժեղ է ներդաշինքային կարգապահությունը, այն ավտոմատ կերպով տարածվում է նույնիսկ նրանց վրա, ովքեր համաձայն չեն ընդունված որոշումների հետ։ Հարց է առաջանում, թե ինչն է մեզ խանգարում օգտագործել մեր այս բլոկային ռեսուրսը։ Այստեղ նրանցից մենք պետք է օրինակ վերցնենք: Մեզ պարզապես կճնշեն ու կպայթեցնեն», — նշել է նա։

Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր ալիքին դեմ պետք է քաղաքական պատասխան ձևակերպեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+